Մարտունի քաղաքում կայացավ բռնցքմարտի հանրապետական մրցաշար

Armenpress 12:04, 12 Ապրիլ, 2021

ԳԱՎԱՌ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի հանրապետական կարգի ավանդական մրցաշար՝ նվիրված 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների  հիշատակին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցեցին բռնցքամարտի թիմեր Մարտունուց, Վանաձորից, Արցախից, Վայքից, Երեւանի Վ. Ենգիբարյանի մարզադպրոցից, Երեւանի Էրեբունի համայնքից, Հրազդանից, Սեւանից, Քաջարանից, Էջմիածնից, Եղեգնաձորից, Կապանից, Լճաշենից, Կուրթանից, Սիսիանից, Արենիից, Խաչիկից, Նորատուսից եւ այլ համայնքներից:

Մրցաշարը կազմակերպել էին Մարտունու մարզադպրոցը եւ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան: Թիմայiն հաշվարկում 1-ին տեղը զբաղեցրեց Մարտունու մարզադպրոցը, 2-րդ տեղը գրավեց Վանաձորը, իսկ 3-րդը Երեւանի Էրեբունի համայնքն էր: Հաղթողները Մարտունու մարզադպրոցի կողմից պարգեւատրվեցին մեդալներով եւ հավաստագրերով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի մարզիչները Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից ստացան գավաթներ եւ հուշանվերներ։

Մրցաշարը կազմակերպվում է հինգերորդ տարին անընդմեջ։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am