Դավիթ Սողոմոնյանը ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Armenpress 11:46, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Դավիթ Սողոմոնյանը ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am