Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ է մտնում 4 հայ հունահռոմեական ոճի ըմբիշ  

Armenpress 10:18, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ևս 4 անդամ սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական օրը 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պայքարի մեջ կմտնի որակավորման փուլից և կփորձի հաղթել վրացի Իրակլի Ձիմիտարիշվիլուն: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ուկրաինայից Օլեքսեյ Մայսկիի հետ:

72 կգ քաշում Մալխաս Ամոյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում խորվաթ Ալեն Ֆոդորն է: Եվ 82 կգ քաշային Կարապետ Չալյանը որակավորման փուլում կփորձի գերազանցել Ֆինլանդիայից Միկո Տապանիին:

Ավելի վաղ պայքարի մեջ մտած հունահռոմեական ոճի ըմբիշներից 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը կփորձի դառնալ մրցաշարի բրոնզե մեդալակիր` ուժերը չափելով բելառուս Արտյոմ Կացարի հետ:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները` Հրաչյա Պողոսյանը և Վարուժան Գրիգորյանն էլ սփոփիչ գոտեմարտեր կանցկանցնեն, որոնք հաղթելու դեպքում կպայքարեն բրոնզե մեդալի համար:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am