Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի 51 թեկնածու

Armenpress 18:30, 28 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հանրապետության նախագահական ընտրություններին կմասնակցի 51 թեկնածու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով «SANA» լրատվական գործակալությանը:

2014թ. նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 24 թեկնածու, սակայն նրանիցի ընտրություններին մասնակցել էին 3-ը, այդ թվում` գործող նախագահ Բաշար Ասադը:

Սիրիայի Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրածների թվում են նաև գործող նախագահ Բաշար Ասադը և Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղը:

Ընտրությունները երկրում տեղի կունենան մայիսի 26-ին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am