1000х90.jpg (78 KB)

Դավիթ Սահակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Armenpress 09:51, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սահակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Սահակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am