1000х90.jpg (78 KB)

Լևոն Արոնյանը հանդես կգա դասախոսությամբ  

Armenpress 10:58, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դասախոսությամբ հանդես կգա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է շախմատիստը: Հանդիպումը կկայանա մայիսի 8-ին շախմատի տանը: «Շախմատ ասենք, շախմատ լսեք» խորագրով միջոցառմանը կարող են մասնակցել պատանիների, երիտասարդներ և մեծահասակներ, որոնք նախապես պետք է գրանցվեն:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am