1000х90.jpg (78 KB)

Ըմբիշ Արման Անդրիասյանը կպայքարի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար  

Armenpress 12:51, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Արման Անդրիասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրիասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Հրաչյա Մարգարյանը (65 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am