Մեկնարկում է Հայաստանում առաջին "Social Star" ռեալիթի շոուն

Armenpress 20:32, 4 Հունիս, 2021
21-րդ դարում սոցիալական կայքերով գումար վաստակելը դարձել է ակտուալ և գրավիչ շատերի համար:
 
Քայլի Ջենները մեկ գովազդային հրապարկման համար ստանում է մոտ 1 միլիոն դոլար:
 
«Social Star»-ը աշխարհում առաջին ռեալիթի շոուն է, որը ցուցադրվում է համացանցում: Հաղթողը կնքում է պայմանագիր Social Star-ի թիմի հետ, ստանում մրցանակ՝ ուղևորություն դեպի Եգիպտոս:Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ 
Մանրամասների համար զանգահարել`+37498608666
Լևոն Դադասյան1. Ռեալիթի շոուների բացակայությունը միշտ կար, հետևաբար մենք մտածում էինք այդ բացը լրացնելու ուղղությամբ, բայց խնդիր դրեցինք ստեղծել այնպիսի ֆորմատ, որը նոր է և աշխարհում նմանը չունի:2. Social Star նախագծի մասնակիցները կսովորեն սոցցանցերում ներկայացված լինելու ամբողջ գործիքակազմը:3. Սովորելու և իրագործելու վաղվա քո սոցցանցերի լսարանի աչքի առջև: Այլ կերպ ասած, դուք ձեռք եք բերում հայտնիություն, հենց նախագծի ընթացքում:4. Ես նախագծի հեղինակ և պրոդյուսերն եմ: Նաև լինելու եմ ժյուրիի կազմում:5. Զարմանալի կթվա, բայց երբ ամեն բան մտածված և գրագետ ես անում, խնդիրներ չեն լինում:6. Social Star նախագիծը չի պահանջում, որպեսզի մասնակիցներն ունենան որևէ հստակ մասնագիտություն: Մեզ կարող են մասնակցության համար դիմել բոլոր 18-30 տարեկան աղջիկները: Մենք Հայաստանում անում ենք աշխարհում առաջին social media ռեալիթի շոուն:
Մագա Հարությունյան
1. Նախագծում հանդիսանում եմ որպես ժյուրի, քանի որ գիտեմ թե Tik-Tok թե Instagram հարթակների բոլոր թրենդները և տիրապետում եմ գրեթե բոլոր սենյակներին:
2. Ինքս կմասնակցեի այս նախագծին, քանի որ կարծում եմ սա շատ ռեալ և հետաքրքիր միջոց է հայտնի դառնալու:
3. Խորհուրդ կտամ բոլոր մասնակիցներին, ինքս որպես social media որորտում հաջողության հասած անձ, լինել նորաձև, տարբերվող և իրենք իրենց անեն բրենդինգ:
4. Բոլոր ջանքերս գործադրել եմ որպեսզի յուրաքանչյուր մասնակից անկախ նրանից կհաղթի թե ոչ, մեզանից մի բան սովորած գնա:
5. Հաջողության փոքրիկ գաղտնիք՝ աշխատասիրություն, ինքնավստահություն:
6. Բոլոր մասնակիցներին մաղթում եմ միայն հաջողություն:
Նորայր Բարոյան1. Նախագծում հանդիսանում եմ որպես Ժյուրի, ով փորձելու է գնահատել մասնակիցների մեդիա գրագիտության աստիճանը, քանի որ սոցիալական հարթակներում հանդես գալու գերակշռող մասը կազմում են վիզուալները՝ փոսթերներ, լուսանկարներ, տեսանյութեր։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ սոց. ցանցերում հայտնի դարձաց կերպարը ունենա՝ գրագետ և հիմնավոր կերպով կառուցված վիզուալներ։ Նախագծի ընթացքում՝ հենց այս կարևոր խնդիրն ենք ուսումնասիրելու և սովորեցնելու եմ՝ ինչպես կառուցել համացանցի բոլոր կանոներին համապատասխան անձնական էջ։2. Նախագծի ամենակարևոր և հետաքրքիր մասը իր բազմերանգությունն է։ Մասնակիցները, իրենց հերթին, սովորում են տարբեր ոլորտների հմտություններ՝ սկսած պարից և նկարչությունից, մինչև կոնցեպտուալ դիզայն և մարքեթինգ և այդ ամբողջ ընթացքը լավագույն կերպով ներկայացվում է հանդիսատեսին, որը մասնակիցներից յուրաքանչյուրի մեջ կկգտնի իրեն հարազատ կերպար, ինչպես նաև կծանոթանա անձի առաջխաղացման և հանրայնացման արդիական միջոցներին, և իվերջո նախագծի զարգացմանը հետևելը կլինի ժամանցի միջոց, քանի որ ամեն թողարկում իր մեջ ներառելու է ռեալիթի շոուի բոլոր տարերը՝  հումոր, փորձություններ, անձի լավագույնը դառնալու պայքար, նորանոր հմտություններ և ջերմ միջավայր։

3. Ամենահետաքրքիրը, որ կլինի նախագծում, անձի կերպարանափոխությունն է, որին մենք քայլ առ քայլ հասնելու ենք՝ անցնելով բոլոր այն դասընթացները, որոնք նպաստում են ունենալ քո կայուն տեղը սոցիալական մեդիայում՝ որպես կայացած աստղ, և իմանալ, թե ո՞վ է դառնալու  կերպարանափոխությունների  պայքարի հաղթող

4. Լինել՝ համարձակ, նպատակասլաց և ամենակարևորը չվախենալ սխալվելուց, քանի որ հենց այդ սխալների միջոցով եք ձեռք բերելու այն փորձը, որը կօգնի հասնել հաղթանակին:

5. Այս նախագիծը միանշանակ կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ապացուցել, որ իրենք յուրահատուկ և տարբերվող են պատրաստ են հաղթահարել ցանկացած խոչընդոտ՝ ճանաչված աստղ դառնալու համար:

6. Ամենակարևոր պայմանը նախագծի մասնակցության՝ մեծ ցանկությունն է և հստակ նպատակները՝ այսինքն, եթե մասնակիցը համոզված չի, որ  իր մեծագույն  նպատակն է աստղ դառնալ և դրա համար պատրաստ է  լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները, ապա այդ դեպքում մասնակցությունը դառնում է անիմաստ:

7. Մասնակիցներին ընտրելու ենք մի քանի չափորոշիչներով, որոնք իհարկե այս պահին չեմ բարձրաձայնի, բայց ուզում եմ նշել, քանի որ նախագծի ֆորմատը էապես տարբերվում է մինչ այս եթեր հեռարձակված շոուների մեծամասնությունից, հետևաբար նախընտրական փուլը ևս  տարբերվելու է: Կնշեմ միայն այն փաստը, որ բացի արտաքին տվյալներից հաշվի են առնվելու մի շարք այլ չափորոշիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am