1000х90.jpg (78 KB)

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը կմասնակցի 8 մարզիկ

Armenpress 11:03, 10 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է այն բռցքամարտիկների անունները, որոնք կմասնակցեն Իտալիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է համապատասխան ֆեդերացիան: Տղամարդկանց 10 քաշային կարգերից մենք ներկայացուցիչներ կունենանք 8-ում: Սեյրան Եղիկյան՝49 կգ, Ռուդոլֆ Գառբոյան՝ 52 կգ, Արթուր Բազեյան՝ 56 կգ, Ժորժիկ Մարության՝60 կգ, Բենիկ Նիկողոսյան՝ 64 կգ, Արմեն Մաշակարյան՝ 69 կգ, Վաղթանգ Հարությունյա՝75 կգ, Համբարձում Հակոբյան՝81 կգ: Կանանց պայքարում Հարություն Նազարյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանն ու 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը: Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիս 13-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am