1000х90.jpg (78 KB)

Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է ՏԿԵՆ-ի հետ Արմավիրում ոռոգման ջրի խնդրի լուծման համար

Armenpress 15:01, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադարձավ ջրի սակավության խնդրին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ ջրային ռեսուրսների փոքր-ինչ սակավություն, իրոք, առկա է: «Երկրորդը, Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Դիտարկմանը, որ Արմավիրի մարզում ոռոգման ջրի պակաս կա, գյուղացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, Քերոբյանը նշեց, որ տեղյակ  է խնդրին: Համատեղ աշխատում են Տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի հարցը լուծվի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am