Սաուդյան Արաբիայում մեկնարկում է մուսուլմանների սրբազան հաջը

Armenpress 10:59, 17 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային խիստ սահմանափակումների պայմաններում հուլիսի 17-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկում է մուսուլմանների սրբազան ուխտագնացությունը՝ հաջը դեպի սրբավայրեր՝ Մեքքա և Մեդինա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուխտագնացությունն այս տարի տեղի կունենա հուլիսի 17-22-ը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ ուխտագնացությանը չեն կարողանա մասնակցել այլ երկրների բնակիչները:

Նախատեսվում է, որ հաջին կմասնակցի Սաուդյան Արաբիայի 18-65 տարեկան մոտ 60 հազար բնակիչ, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումները:

Այս տարի ուխտավորների թիվը թեպետ նախորդ տարվա 10 հազարի համեմատ ավելացել է, սակայն այն զգալիորեն պակաս է մինչև համավարակն իրականացված հաջի մասնակիցների թվից, երբ թագավորություն ուխտագնացության էին գալիս միլիոնավոր մուսուլմաններ աշխարհի տարբեր կետերից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am