Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 2617 մարդ

Armenpress 17:28, 24 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 24-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2617 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 400 հազար 698 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 869 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 5665:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am