1000х90.jpg (78 KB)

Թրամփի նախկին ավագ խորհրդական Ջարեդ Քուշները կհեռանա քաղաքականությունից և ներդրումային ընկերություն կհիմնի

Armenpress 21:19, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները մտադիրն է հեռանալ քաղաքականությունից և առաջիկա ամիսների ընթացքում հիմնել սեփական ներդրումային ընկերությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters-ը:

Գործակալության աղբյուրների համաձայն՝  հիմնադրվելիք կազմակերպությունը կոչվելու է Affinity Partners, գլխամասը լինելու է Մայամիում, ևս մեկ գրասենյակ բացվելու է Իսրայելում: Reuters-ի զրուցակիցները չեն նշել, թե ովքեր են լինելու հնարավոր ներդրողները:

Գործակալությունը հայտնել է նաև, որ վերջին վեց ամիսները Քուշներն անցկացրել է Մայամիում՝ գիրք գրելով Սպիտակ տանն իր աշխատանքային փորձառության մասին: Նշվում է, որ գիրքը կհրատարակվի 2022 թվականի սկզբին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am