ԱՄՆ քիմիական գործարարններից մեկում արտահոսքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Armenpress 21:36, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ մահացել, ևս 30-ը տուժել են ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն շրջանում LyondellBasell ընկերության նավթաքիմիական գործարանում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ամերիկյան ABC-ն:

Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը ստացել է այրվածքներ, մյուսների մոտ կան շնչառական բարդություններ:

Մասնագետների խոսքով՝ օդի փորձաքննությունը ցույց է տվել, որ տեղի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am