Հայտերի ընդունելություն՝ Berkeley SkyDeck-ի 2021թ. աշնան աքսելերացիոն ծրագրի համար

Armenpress 12:41, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Կալիֆոռնիայի համալսարանի Berkeley SkyDeck աքսելերատորը օգոստոսի 1-ից մեկնարկում է 2021թ. աշնանային շրջանի ընդունելությունը ստարտափների համար։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 5-ը։

2017 թվականից Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամ Կարեն Գյուլբուդաղյանի շնորհիվ աքսելերատորը հատուկ տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում։ Կարեն Գյուղբուդաղյանի օգնությամբ իրականացված փոխակերպման արդյունքում Berkeley SkyDeck-ը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհի 5 համալսարանական աքսելերատորներից մեկը։

Վերջին տարիներին Berkeley SkyDeck-ը հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման հիմնական հարթակն է։ Կարեն Գյուլբուդաղյանի ջանքերի և ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանն առաջատար է SkyDeck-ում ներկայացված բոլոր երկրների շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris, AimHub, HireBee.ai, PlayEngine և PeaceofMind.ai հայկական ստարտափները։

Ամեն տարի Berkeley SkyDeck-ին են դիմում ստարտափների աշխարհի ավելի քան 100 երկրից, և միայն դրանց 1%-ն է հնարավորություն ստանում մուտք գործել աքսելերատոր։ Skydeck-ը հասանելիություն է ապահովում Բերքլիի համալսարանի դասախոսներին հետազոտողներին, լաբորատորիաներին և $750.000 ԱՄՆ դոլար արժողությամբ եզակի այլ ռեսուրսների։ Այն տրամադրում է Սիլիկոնային Հովտում գործունեություն մեկնարկելու հնարավորություն։ SkyDeck-ը նաև հասանելիություն է ապահովում 350-ից ավել բացառիկ խորհրդականների և հնարավորություն է տալիս Demo Day-ի շրջանակներում ներկայացնել նախագծերը ավելի քան 700 ներդրողի։ Աքսելերատոր մուտք գործած ստարտափները SkyDeck Fund-ի կողմից ստանում են $105.000 ԱՄՆ դոլարի ներդրում։ SkyDeck Fund-ին  աջակցում են հանրաճանաչ Sequoia, SierraVentures և Mayfield վենչուային ընկերությունները:

Դիմորդ ստարտափները պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.

նվազագույն կենսունակ արտադրանք (MVP) գլոբալ պրոդուկտի կամ լուծման առկայություն էական ձգողականության առկայություն (Meaningful traction) եկամուտների բացակայությունը խնդիր չէ

Առավելագույն հետաքրքրություն են ներկայացնում խորը տեխնելոգիական ոլորտում ներգրավված արհեստական բանականության, ինժեներական, բժշկական տեխնոլոգիական, բիոտեխնոլոգիական, միկրոսխեմաների դիզայնի, օդատիեզերական ստարտափները։ Հարցերի, խորհրդատվության և աջակցության համար հայ ստարտափերները հնարավորություն ունեն կապվել Կարեն Գյուբուդաղյանի հետ՝ էլ փոստ. contact@strategicvalue.xyz կամ LinkedIn։

Berkeley SkyDeck-ին դիմելու համար հետևեք հղմանը՝ https://bit.ly/33HGX28

Իսկ այժմ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,

ոչ թե ստարտափներին, այլ արդեն կայացած տեխնոլոգիական և բժշկական տեխնոլոգիական ընկերություններին,

առաջիկա օրերին Կարեն Գյուլբուդաղյանը կհայտարարի Berkeley SkyDeck- աջակցությամբ և Strategic Value Ventures ընկերության կողմից իրականացվող նոր նախագծի մեկնարկի մասին, որը տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն կտա 5-8 ամիս տևողությամբ բիզնեսի զարգացման և դեպի ԱՄՆ շուկա ընդլայնման ծրագիր անցնել։ Սա ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների համար աննախադեպ հնարավորություն է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am