«Պատիվ ունեմ»-ը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը

Armenpress 18:22, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Վստահ ենք, որ մեր պայքարի ընկերը՝ մարդ, ում հետ 8 և ավելի ամիս շարունակ ամեն կերպ պայքարել ենք հակահայ դրսևորումների դեմ, լավագույնս կներկայացնի մեր ժողովրդի շահերը Ազգային ժողովի նախագահության կազմում», - ասաց Մամիջանյանը:

ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am