1000х90.jpg (78 KB)

Բայդենը հայտարարել է Լիբանանին 100 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին

Armenpress 19:54, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգները շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Լիբանանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ի աջակցություն Լիբանանի բնակչության կազմակերպված միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ում տեսաուղերձը հրապարակվել է YouTube-ի` Սպիտակ տան պաշտոնական ալիքում:

«Այսօր ես հայտարարում եմ շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի նոր հումանիտար օգնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ կողմից Լիբանանին տրամադրած հումանիտար աջակցությունը գերազանցում է 560 մլն ԱՄՆ դոլարը»,- հայտնել է Բայդենը: Նա կոչ է արել մյուս երկրներին ևս ակտիվացնել աջակցությունը Լիբանանի ժողովրդին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am