Ռուսական «Ավրորա» բջջային օպերացիոն համակարգը հասանելի է փորձարկող օգտատերերին

Armenpress 21:15, 12 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ավրորա» օպերացիոն համակարգը, որը նախատեսված է սմարթֆոնների համար, արդեն հասանելի է օգտատերերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Открытая мобильная платформа» մշակող ընկերությունը՝ նշելով, որ արդեն բացվել է ծրագրի, այսպես կոչված, «բետա-թեստը»՝ ծրագրի ակտիվ օգտագործումը՝ մինչև զանգվածային օգտագործման համար վերջնական թողարկումը առավելագույն քանակով սխալներ հայտնաբերման նպատակով։

Աղբյուրը նշում է, որ թեստավորման ծրագրին կարող է մասնակցել ցանկացած օգտատեր, որը կհասցնի գրանցվել: Յուրաքանչյուր թեստավորող օգտատիրոջը ընկերությունը կհատկացնի 2017 թ. արտադրության Inoi R7 մոդելի սմարթֆոն՝ «Ավրորա» օպերացիոն ծրագրի նոր տարբերակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am