Դավիթ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ  

Armenpress 10:10, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շարքում նոր անունները կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսաստանյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային թիմ է հրավիրվել իրենց ակումբի 23-ամյա հարձակվող Դավիթ Դավիդյանը: Դավիդյանը «Խիմկի» էր տեղափոխվել բառացիորեն օրեր առաջ` Հայաստանի չեմպիոնի «Ալաշկերտ»-ից:

Դավիդյանը Խոակին Կապառոսի գլխավոր հավաքական հրավիրվել էր նաև նախորդ հավաքին, սակայն վնասվածքի պատճառով չէր միացել թիմին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերի սկզբին երեք հանդիպում կանցկացնի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում: Նախ՝ սեպտեմբերի 2-ին արտագնա խաղում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի, ապա՝ սեպտեմբերի 5-ին` Գերմանիայի, իսկ սեպտեմբերի 8-ին Երևանում կխաղա Լիխտենշտեյնի հավաքականի դեմ: Հայաստանի ընտրանին ենթախմբի առաջատարն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am