Արսեն Զախարյանը խոսել է Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին  

Armenpress 11:34, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դինամո»-ի հարձակվող Արսեն Զախարյանն անդրադարձել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմից հրավեր ստանալուն:

«Երջանիկ էի, որ հրավեր եմ ստացել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից: Ձգտելու եմ ապացուցել, որ իզուր չեմ հրավեր ստացել հավաքականից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զախարյանի խոսքը փոխանցում է «Դինամո»-ի մամուլի ծառայությունը:

Հարձակվողը շեշտել է, որ ձգտում է այժմ կենտրոնանալ ակումբում իր խաղի վրա և հավաքականի մասին կսկսի մտածել ավելի ուշ:

Արսեն Զախարյանը ծնվել է 2003 թվականին: 18-ամյա հարձակվողի առաջին ակումբը եղել է Սամարա քաղաքի «Կռիլյա Սովետով» ակումբը: Նա «Դինամո» է տեղափոխվել 2017 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am