1000х90.jpg (78 KB)

«Ֆեյսբուք»-ն արգելել է թալիբների հետ կապված ցանկացած բովանդակություն

Armenpress 19:29, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունն արգելել է «Թալիբան» ահաբեկչական շարժման հետ կապված բովանդակության տարածումը «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում և «WhatsApp» մեսենջերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ շարժումը պատժամիջոցների տակ է գտնվում որպես ահաբեկչական կազմակերպություն՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության:

«Մենք արգելել ենք նրանց օգտվել մեր ծառայություններից՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ մեր քաղաքականության»,- հայտնել է «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչը:

Նշվում է նաև, որ «Ֆեյսբուք»-ը կհեռացնի թալիբների կամ նրանց անունից վարվող օգտահաշիվները, ինչպես նաև այն էջերը, որոնցում կան արտահայտություններ՝ ուղղված շարժմանն աջակցելուն: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հատուկ խումբ, որի անդամները հետևում են գրառումներին, նկարներին, տեսանյութերին և այլ բովանդակությանը և անհրաժեշտության դեպքում հեռացնում են դրանք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am