1000х90.jpg (78 KB)

«Ալաշկերտը» մեկնել է Գլազգո  

Armenpress 10:39, 18 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը մեկնել է Գլազգո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայացնող ակումբը հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կմրցի շոտլանդական Գլազգո քաղաքի «Ռենջերս» թիմի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 26-ին Երևանում:

Եթե անգամ «Ալաշկերտը» պարտվի այս խաղում, թիմն արդեն իսկ իրավունք է նվաճել մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am