1000х90.jpg (78 KB)

ՀՖՖ-ն զարգացնելու է «հենակներով ֆուտբոլը»  

Armenpress 14:25, 19 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ-ն շարունակում է հետամուտ լինել «Ֆուտբոլը բոլորի համար է» կարգախոսին և քայլեր է ձեռնարկում Հայաստանում ֆուտբոլի բոլոր տեսակները զարգացնելու ուղղությամբ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ և Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր խոսքում շեշտել է, որ անկախ նրանից հանդիպման մասնակիցները ֆուտբոլիստներ կդառնան, թե ոչ, սակայն մարզիչ վստահաբար կարող են դառնալ:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է զարգացնել ֆուտբոլը բոլոր մակարդակներում»,- հանդիպմանն ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am