Թալիբները հայտնում են, որ նախազգուշացրել էին ամերիկացիներին ահաբեկչական հարձակման մասին

Armenpress 19:38, 26 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը մեկնաբանել է Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունը՝ հայտարարելով, որ հարձակումն իրականացրել են ահաբեկիչները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Sputnik Афганистан Տելեգրամ-ալիքը:

Մուջահիդն ասել է, որ իրենք նախապես զգուշացրել էին ամերիկացի զինծառայողներին «Իսլամական պետության» կողմից հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին:

«Թալիբանի» ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ պայթյունից տուժածների մեջ կան նաև թալիբներ, որոնք հսկում էին Քաբուլի օդանավակայանը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Քաբուլի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Օտարերկրյա ԶԼՄ-ները պարզել էին, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակման հետևանք է: Հարձակումն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:

Թուրքիան առնչվում է Աֆղանստանի իրադարձություններին այն պատճառով, որ զորախումբ ունի այդ երկրում, որն այժմ հսկում է Քաբուլի օդանավակայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am