Բաքվում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Armenpress 13:48, 3 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվում շարունակվում են Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողների համատեղ SAT զորավարժությունները։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից։ Զորավարժությունների ընթացքում կրակային վարժանքներից բացի, կատարվում են նաեւ ֆիզիկական պատրաստության ստուգման վարժանքներ։ Վարժանքները ստորաբաժանումների կառավարման մեջ հրամանատարների հմտությունները բարձրացնելու նպատակ են հետապնդում:

Վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 12-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am