Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ

Armenpress 19:57, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 571 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 570 հազար 493 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 668 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7 977 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am