Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս երկու դեպք, չորս հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

Armenpress 11:45, 9 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր են գրանցվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 59 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք: 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 971 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 080-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ 

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am