«Ռոմա»-ն երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Սերիա Ա-ում  

Armenpress 10:04, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 3-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն մրցել է «Սասուոլո»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն հաղթել է 2:1 հաշվով: Մայրաքաղաքային ակումբի կազմում աչքի ընկել են Բրիան Կրիստանտեն և Ստեֆան Էլ-Շաարավին: «Սասուոլո»-ից հեղինակության գնդակը խփել է Ֆիլիպ Ջուրիչիչը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 70-րդ րոպեին:

Այժմ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: Թիմը հավաքել է 9 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am