Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 14:47, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսից 150 կիլոմետր) 25 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:33-ին:

Վերջին երկու ամսում Վրաստանում հաճախացել են ստորգետնյա ցնցումները: 3,2 մագնիտուդով վերջին երկրաշարժը տեղի Է ունեցել Կազբեկից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշեթի շրջանի Բեթիսչրդիլի գյուղի մերձակայքում: Ավելի վաղ՝ օգոստոսի 25-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սամեբա գյուղի (Սամցխե- Ջավախք) մերձակայքում: Հենց այստեղ՝ Սամեբայում, օգոստոսի 16-ին գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը կազմում Էր 3,7, 5,1 եւ 3,0:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերական օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am