Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 756 դեպք, մահացել է 22 մարդ

Armenpress 11:17, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 հազար 559 դեպք, որոնցից 233 հազար 910-ն` առողջացած, 5 056-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 5 622 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք: Ունենք 389 առողջացած, 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 181 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am