1000х90.jpg (78 KB)

Թալիբները հայտարարել են կանոնավոր բանակ ստեղծելու պլանների մասին

Armenpress 13:12, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբները քննարկում են մոտ ապագայում Աֆղանստանում կանոնավոր բանակ ստեղծելու հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը: Այսպիսի հայտարարություն Է արել հանրապետության զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիհուդդինան:

Օգոստոսին Իսլամական հանրապետությունից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին «Թալիբան» շարժումը նվաճեց բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները եւ հայտարարեց քսանամյա պատերազմի ավարտվելու մասին:

Սեպտեմբերի սկզբին բալիբները հայտարարեցին ժամանակավոր կառավարության կազմը: Ավելի վաղ ռադիո Sputnit-ը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել Է Աֆղանստանում ԱՄՆ-ի անհաջողությունների մեղավորին, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am