1000х90.jpg (78 KB)

Կաթիլային ոռոգում. 4 հարց և պատասխան Կոնվերս Բանկի հետ

Armenpress 17:16, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ էկոլոգիական եւ սոցիալական խնդիրներ կարող է լուծել ինտենսիվ այգիների հիմնումը: Ինչպե՞ս հիմնել, որո՞նք են դրանց առավելությունները: Որո՞նք են հիմնական էկոլոգիական մարտահրավերները, որոնք ազդում են նաեւ գյուղատնտեսության վրա: Այս հարցերի պատասխանը տվել է  Կոնվերս Բանկը, որը գյուղատնտեսության ոլորտում առաջարկում է  ֆինանսավորման լայն գործիքակազմ:

-Աշխարհում՝ այդ թվում եւ Հայաստանում, հողերի դեգրադացիան եւ անապատացումը լուրջ էկոլոգիական մարտահրավեր են: 2021թ-ին հայտնի մարտահրավերներին գումարվեց եւս մեկը՝ ոռոգման ջրերի սակավությունը, ինչի պատճառով՝ երկարաժամկետ կտրվածքով, մշակվող հողերի մակերեսի նվազում կարող է գրանցվել: Այս իրավիճակում ի՞նչ կարող են ձեռնարկել ֆերմերները կամ մարդիկ, ովքեր ցանկանում են գյուղատնտեսությամբ զբաղվել:

- Ողջ աշխարհում ընդունված տարբերակը ինտենսիվ գյուղատնտեսությունն է. այս պարագայում՝ ինտենսիվ այգիների հիմնումը: Ի տարբերություն ավանդական ծառատեսակների, թզուկաճ ծառերը շատ բարձր չեն լինում, խորը արմատային համակարգ չեն ունենում, ուստի եւ ոռոգվում են կաթիլային ցանցով: Ի դեպ, այս համակարգին անցման շնորհիվ Իսրայելում կրճատվեցին անապատացող կամ անապատային հողերը, զարգացավ գյուղատնտեսությունը:

-Որո՞նք են այդ համակարգի առավելությունները:

- Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը հնարավորություն է տալիս լուծել միանգամից մի քանի խնդիր: Նախ, տարբեր գնահատականներով, մինչեւ 3 անգամ նվազեցնել ջրի ծախսը՝ խնայելով գումար: Մյուս կողմից, հնարավոր է  դառնում կառավարել պարարտանյութերի եւ թունաքիմիկատների օգտագործումը ու ավելի նպատակային դարձնել դրանց մատակարարումը, չոր հողում մոլախոտեր ավելի վատ են աճում: Եվ, ի վերջո,  կաթիլային ոռոգման համակարգի օգտագործմամբ կրճատվում են ջրի գոլորշիացումը, մակերեսային արտահոսքը, կանխարգելվում է ջրի թափանցումը հողի ավելի ցածր շերտեր/ ջուր մատակարարվում է  անմիջապես բույսի արմատային համակարգին/, ինչի շնորհիվ ապահովվում է մինչեւ   95% արդյունավետություն:

-Ե՞րբ են սկսում բերք տալ ինտենսիվ այգիները:

-Ինտենսիվ այգին սկսում է բերք տալ ավելի վաղ, քան ավանդականը: Ճիշտ մշակման դեպքում բերք տալուց հետո՝ արդեն երրորդ տարում ինքնածախսածածկում է ապահովվում: Ի դեպ, այս դեպքում կարեւոր հանգամանք է  նաեւ կարկտապաշտպան ցանցերի տեղադրումը, ինչի շնորհիվ կտրուկ նվազում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքի կորուստը:

-  Ո՞ւմ կարելի է  դիմել, եթե ցանկանում են ինտենսիվ այգի հիմնել:

-Կոնվերս Բանկն առաջարկում է գյուղատնտեսության ֆինանսավորմանն ուղղված տարբեր պրոդուկտներ՝ այդ թվում ինտենսիվ այգիների հիմնման եւ կաթիլային ոռոգման ցանցերի անցկացման նպատակով, թե սեփական ռեսուրսներով, թե պետական տարբեր ծրագրերի ներքո: Ըստ որում, որոշ վարկատեսակների մասով տոկոսագումարն ամբողջությամբ փոխհատուցվում է պետության կողմից: Բանկի համապատասխան պրոդուկտներն հասանելի են https://www.conversebank.am/hy/agriculturalloans/  հղումով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am