Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Armenpress 19:40, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արմեն Գյոզալյանին նշանակել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am