1000х90.jpg (78 KB)

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Armenpress 20:24, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատչելին՝ զեղչով» աշնանային առաջարկի շրջանակներում սեպտեմբերի 23-ից Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոնների լայն տեսականին՝ հատուկ պայմաններով: 

«Սեպտեմբերի 23-ից բոլոր սմարթֆոնների, ինչպես նաև 30 000 դրամ և ավելի արժողությամբ աքսեսուարների համար գործում է 5% զեղչ՝ կանխիկ գնման դեպքում: Մասնավորապես, Alcatel 1S 2021 թվականի արտադրության սմարթֆոնը կանխիկ գնելու դեպքում գնորդները կվճարեն 5%-ով զեղչված գինը՝ 58 800 դրամ և նվեր կստանան TWS Hiper Oki անլար ականջակալները: Realme C11 2021 սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 56 905 դրամով»,- հայտնում են ընկերությունից: 

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 24-ից OnePlus ապրանքանիշի բոլոր սարքավորումները կզեղչվեն 10%-ով, իսկ  կանխիկ գնման դեպքում՝ ևս 5%-ով: Օրինակ՝ OnePlus Nord N100–ի գինը արդյունքում կկազմի 75 240 դրամ: 

«Ucom-ում մենք առաջարկում ենք սմարթֆոններ և սարքավորումներ ցանկացած բյուջե ունեցող գնորդների համար: Շտապե՛ք օգտվել այս առաջարկից և թարմացրեք ձեր գաջեթները՝ ձեռք բերելով էլ ավելի որակյալ, արագագործ, հարուստ գունապնակով, հզոր մարտկոցով նորագույն սմարթֆոնները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը: 

Նշվում է, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am