ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

Armenpress 20:49, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.

«Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետեւողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես նաեւ հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական հարաբերությունների դրական դինամիկան անգնահատելի ներդրում կունենա Մոլդովայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման գործում` ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am