1000х90.jpg (78 KB)

Ֆրանսիան և ՌԴ-ն պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը ԼՂ- ում իրադրության կայունացման նպատակով

Armenpress 10:04, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ժան-Իվ Լե Դրիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Կողմերը հայտնել են ընդհանուր տրամադրվածություն՝ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման ուղղությամբ, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նյու Յորքում կայացած հանդիպմանը արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրադրությանը Աֆղանստանում և  Լիբիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am