«Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր

Armenpress 20:22, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը վիճարկեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեների ընթացքում թիմերը «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում՝ փորձելով գտնել մեկ մեկու թույլ կողմերը, շեշտը դնելով իրենց ուժեղների վրա: Հանդիպման տեմպի վրա ազդում էր տեղատարափ անձրևը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ալաշկերտ»-ն օգտագործեց իր ստանդարտ դիրքը և առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն: Նաց թողած գնդակից հետո «Արարատ»-ը երբեմն սուր հակագրոհում էր, սակայն չէր իրացնում պահերը: Ի վերջո «Ալաշկերտ»-ը կարողացավ պահպանել նվազագույն առավելությունը և հաղթեց:

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ երկրի Սուպերգավաթակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am