ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանք է հղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Armenpress 17:35, 3 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, շնորհավորական խոսքում նշված է.

«Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է,  որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով եւ ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են: Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:

Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգեւոր եւ ազգային արժեքների զարգացման»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am