Բայդենն կրկնակի ավելացրել է երկրում փախստականների ընդունման քվոտան

Armenpress 13:48, 9 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկնակի ավելացրել է 2022 թվականի ֆինանսական տարում երկիր փախստականների ընդունման քվոտան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, 62.5 հազար փախստականների փոխարեն հոկտեմբերի 1-ից սկսված մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն ընդունելու է 125 հազարի: Ընդ որում, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներից ԱՄՆ-ն մտադիր է ընդունել 10 հազար փախստականի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am