Պուտինն Անվտանգության խորհրդում առաջարկել է քննարկել ԱՊՀ այլ երկրների հետ ՌԴ-ի փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Armenpress 19:01, 11 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպմանը առաջարկել է հետխորհրդային գործընկերների հետ քննարկել փոխգործակցությանը վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հոկտեմբերի 15-ին կկայանա ԱՊՀ գագաթնաժողովը: Այդ առնչությամբ կցանկանայի ձեզ հետ խոսել և խորհրդակցել հետխորհրդային տարածքում գործընկերների, ընկերների, դաշնակիցների, ԱՊՀ երկրների հետ մեր փոխգործակցության որոշ ասպեկտների վերաբերյալ»,-  ասել է ՌԴ նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am