Սամուել Սևյանը ԱՄՆ շախմատի առաջնության առաջատարներից մեկն է

Armenpress 11:18, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ շախմատի տղամարդկանց  առաջնության առաջատարներից մեկը հայազգի Սամուել Սևյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ առաջնության 7-րդ տուրում Սամուել Սևյանը սև խաղաքարերով մրցեց Բատիս Բրուզոնի հետ և պարտիայի 22-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այժմ Սևյանը 7 հնարավորից ունի 4,5 միավորով և 3 առաջատարներից մեկն է: Նույնքան միավոր ունեն Ուեսլի Սոն և Ալեքսանդր Լենդերմանը:

Կանանց մրցաշարին մասնակցում է Տաթև Աբրահամյանը, որը մրցաշարային աղյուսակում նախավերջինն է:

ԱՄՆ շախմատի տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 12 գրոսմայստեր: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 194 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակցի հոկտեմբերի 18-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am