Կամո Հովհաննիսյանն ակումբի կազմում չի մեկնի Բաքու    

Armenpress 12:11, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Կայրաթ»-ի անդամ Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Բաքու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում «Կայրաթ»-ը կհյուրընկալվի ադրբեջանական «Կարաբախ»-ին: Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի «Կարաբախ»-ի հետ խաղին:

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի H խմբում «Կայրաթ»-ն անցկացրած երկու խաղերից հետո 3-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am