Մենք մտահոգություն ենք հայտնել ԱՊՀ երկրների վրա դրսից անօրինական պատժամիջոցային ճնշման պատճառով. Բելառուսի ԱԳ նախարար

Armenpress 15:09, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը մանրամասներ է հայտնել ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից: 

«Մենք հետեւողականորեն նշում ենք համախմբվածության եւ փոխգործակցության կարեւորությունն ԱՊՀ-ի շրջանակներում` մեր երկրների համար ընդհանուր մարտահրավերների եւ սպառնալhքների արդյունավետ պատասխանի համար: Այդ համատեքստում մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել դրսից ԱՊՀ-ի երկրների վրա անսահմանափակ եւ անօրինական միակողմանի պատժամիջոցային ճնշման՝ մշտապես ընդլայնվող պրակտիկայի կապակցությամբ»,- հոկտեմբերի 14-ին ասել Է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն ԱՊՀ-ի Արտաքն գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՊՀ-ի ԱԳՆ-ների ղեկավարները քննարկել են արտաքին սահմանների մերձակայքում ստեղծված իրադրությունը, հայտնել Է Մակեյը: «Հանդիպման ընթացքում կայացավ կարծիքների հանգամանալից փոխանակում միջազգային հրատապ խնդիրների եւ մեր կազմակերպության տարածությունում համագործակցության խորացման հարցերի շուրջը: Մենք նաեւ մանրամասնորեն քննարկեցինք այն իրադրությունը, որն ստեղծվել Է Համագործակցության արտաքին սահմանների մերձակայքում՝ առաջնահերթ ուշադրություն նվիրելով Կենտրոնական Ասիայի իրադրությանը»,- ասել Է Մակեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am