1000х90.jpg (78 KB)

Լավրովը մտադիր Է Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարի հետ քննարկել երկկողմ թեմաներ եւ ԼՂ հարցը

Armenpress 16:39, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

«Վերջերս ձեզ հետ մանրամասն շփվել ենք Մոսկվայում, բայց այսօր կարելի Է քննարկել թե՛ երկկողմ բնույթի, թե՛, անշուշտ, տարածաշրջանի ինչ-որ լրացուցիչ հարցեր: Ղարաբաղը միշտ պետք Է արժանանա մեր ուշադրությանը»,- ասել Է Ռուսաստանի նախարարը հանդիպման սկզբին:

Ինչպես սպասվում Է, ավելի ուշ Մինսկում ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարները կանցկացնեն եռակողմ հանդիպում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am