Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային այցով Երևանում է

Armenpress 18:25, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հոկտեմբերի 14-ին այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովից՝ խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին և իրականացվող ծրագրերին: Շտաբի պետի տեղեկացմամբ՝ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը:

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը նշել է, որ հիմք ընդունելով բնակիչների հետ հանդիպումները, լսելով  նրանց բողոքները՝ առաջարկել է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձին  պետության կողմից կշռված  միջինով  տրամադրել ֆինանսական օժանդակություն այն հաշվով, որ նրանք կարողանան հատուցել կումանալ, այդ թվում նաև՝ բանկվարձի և սննդի ծախսերը:

ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը  հավանություն է տվել Միքայել Վիրաբյանի տեսակետներին և պատրաստակամություն հայտնել համակողմանի օժանդակել այդ խնդիրների լուծմանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am