ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին

Armenpress 19:36, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր   ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող  և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Պաշտոնապես  հայտարարում ենք , որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am