ՆԱՍԱ-ն հետազոտող զոնդ է ուղարկել Յուպիտերի տրոյական աստերոիդների մոտ

Armenpress 16:36, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: United Launch Alliance ընկերության Atlas V կրոն հրթիռը տիեզերք է ուղարկել Lucy հետազոտական զոնդը, որն ուսումնասիրելու է Յուպիտեր մոլորակի տրոյական աստերոիդները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն:

Ակնկալվում է, որ զոնդը Յուպիտերի աստերոիդներին կհասնի 2025 թվականի ապրիլին, իսկ աշխատանքը կավարտի 2033 թվականի մարտին:

Սա ՆԱՍԱ-ի առաջին առաքելությունն է՝ ուղղված վերոնշյալ աստերոիդներին: Ակնկալվում է, որ այս հետազոտությունը թույլ կտա ստանալ պատասխան մի շարք հարցերին՝ կապված Արեգակնային համակարգի ձևավորման հետ:

Տրոյական աստերոիդները ոչ մեծ երկնային մարմիններ են, որոնք գտնվում են այն կետերում, որտեղ Արևի ու մոլորակի գրավիտացիան հավասարակշռված են: Դրանք Յուպիտերի ուղեծրով պտտվում են Արեգակի շուրջ: Յուպիտերն ունի շուրջ 6 հազար տրոյական աստերոիդ: Երկիր մոլորակն ունի միայն  մեկը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am