Տաշքենդի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Armenpress 17:37, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 16-ին Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ազիզ Ռ.-ն, որը 2006 թ. հոկտեմբերի 6-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am