Խորհրդարանական ձևաչափի զարգացումը ՀԱՊԿ -ում Հայաստանի առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

Armenpress 18:22, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ խորհրդարանական դիվանագիտության ներուժի զարգացումը՝ անվտանգության միասնական և անբաժանելի տարածք կառուցելու ուղղությամբ շարժվելու, միջազգային կազմակերպությունների և վեհաժողովների հարթակներում երկխոսություն կառուցելու համար ՀԱՊԿ-ում նախագահության օրոք Հայաստանի Հանրապետության հայտարարած առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` մեկնաբանելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստի արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից՝  վկայակոչելով ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքը, ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի՝ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները ներառում են նաև ՀԱՊԿ խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ազգային անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների մոտարկման և ներդաշնակեցման շարունակական ջանքերը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am