1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին մեկ տարում ռեկորդային թվով միգրանտների է ձերբակալել

Armenpress 20:25, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների իշխանությունները 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը Մեքսիկայի հետ սահմանին ձերբակալել են ավելի քան 1.7 մլն միգրանտի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, սա 1986 թվականից ի վեր գրանցված ռեկորդային ցուցանիշ է համարվում:

The Washington Post պարբերականը, ում տրամադրության տակ են հայտնվել ԱՄՆ մաքսային ու սահմանային հսկման ծառայության չհրապարակված տվյալները, համաձայն որոնց՝ սահմանապահների կողմից ձերբակալվածներից ավելի քան 608 հազարը Մեքսիկայի քաղաքացիներ են: Թվաքանակով նրանց հաջորդում են Հաիթիից, Վենեսուելայից, Էկվադորից, Կուբայից, Բրազիլիայից և մի շարք այլ երկրներից եկած միգրանտները:

Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկյան իշխանությունները 2021 թվականին ձերբակալվածների 61 տոկոսին արտաքսել են երկրից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am